![]()
Հայաստանում պատերազմից հետո բողոքի ձայն բարձրացրած 16 կուսակցություներն ի վերջո ներկայացրեցին իրենց միասնական թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին, ով իրենց խոսքերով պետք է ձևավորի ժամանակավոր կառավարություն ու մեկ տարի անց կազմակերպի արտահերթ ընտրութուններ, պայմանով, որ ինքը՝ Վազգեն Մանուկյանը այլևս չի մասնակցելու այդ ընտրություններին:
Պարզից էլ պարզ է, որ տխրահռչակ համբավ ունեցող Մանուկյան Վազգենը, ում անգամ Սերժ Սարգսյանն էր մի անգամ հարցազրույցի ժամանակ անվանել ապուշ, ընդամենը «տիկնիկ» է, որին նախկինները օգտագործում են նորից իշխանության գալու համար:
Վերջին օրերին Քոչարյանի ակտիվությունն ու տված հարցազրույցի ժամանակ արած հայտարարությունները փաստում են, որ հենց Քոչարյանն է Մանուկյան Վազգենի «տիկնիկավարը»:
Փաստ է, որ Քոչարյանը ոչ մի շանս չունի արդար ընտրություններով իշխանության գալու, դրա համար նախկինները ցանկանում են ձևավորվել ժամանակավոր կառավարություն Մանուկյան Վազգենի գլխավորությամբ, ով հետագայում կանի ամեն բան Քոչարյանին իշխանության բերելու համար։
![]()