«Կոչ եմ անում ընտրել ինձ՝ որպես վարչապետ». Միքայել Մարգարյանի նոր հայտարարությունը

Պատերազմը սկսել են նախկին իշխանությունները, բոլոր իշխանությունները դիվանագիտությամբ չեն կանխել այսօր սկսված պատերազմը։ Այսօր ԱԺ-ում ԼՀԿ-ի հրավիրած լսումների ընթացքում հայտարարեց քաղաքացի Միքայել Մարգարյանը։

«Պատերազմը կասեցրել է ներկա դավաճան իշխանությունը, սակայն կռվել է ժողովուրդը»։

Քաղաքացին հայտարարեց՝ 2018-ին հեղափոխությունը հրահրեց նախկին իշխանությունը․

«Իշխեց նոր կուսակցությունը, նոր վարչապետը՝ իր մտերիմներով, սակայն արդարության ու երկրի բարեկեցության համար պայքարում էր ժողովուրդը, այսօր ժողովուրդը սգի մեջ է»։

Մարգարյանը հայտարարեց՝ ժողովուրդը պահանջում է իր իշխանությունը․

«Հաջորդ վարչապետ պետք է լինի ժողովրդի ներկայացուցիչը, և ես ասում եմ՝ իշխանությունը ես եմ, սիրելի ֆրակցիաներ, ես կոչ եմ անում ինձ ընտրել վարչապետ։ Միքայել Մարգարյանը ողջ կյանքը ապրել է Հայաստանում, սիրում և պաշտում է իր ժողովրդին, բազմազավակ հայր է, ոչ միայն զինվոր է, այլ նաև զինվորի հայր է»,-ներկայացավ քաղաքացին և ներկայացրեց իր պատկերացումը՝ իրավիճակը շտկելու համար։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ