Ռուս սակրավորները շարունակում են ականազերծել Ստեփանակերտի արվարձանները

ՌԴ ԶՈՒ ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի սակրավորները, որոնք աշխատում են Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահ ուժերի կազմում, շարունակում են ականազերծել Ստեփանակերտի մատույցները՝ հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ներկայումս Ստեփանակերտ-Շուշի ճանապարհի երկայնքով էլեկտրագծերի բևեռների շուրջ իրականացվել են տարածքի ինժեներական հետախուզություն և ականազերծում, պայթյունավտանգ առարկաներից մաքրվել են 3.4 հա տարածք և 2.2 կմ ճանապարհ:

Հայտնաբերված զինամթերքն ու պայթյունավտանգ այլ 96 առարկաները տեղափոխվել են հատուկ տարածք և ոչնչացվել:

Այսպիսով, ռուս ռազմական ինժեներները մաքրել են Լեռնային Ղարաբաղի ավելի քան 60 հա տարածք և 20 կմ ճանապարհ՝ հայտնաբերելով և վնասազերծելով շուրջ 1250 պայթուցիկ օբյեկտ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ