ՌԴ-ն կշարունակի անհատույց եղանակով Covid-19-ի դեմ պայքարի միջոցներ տրամադրել ՀՀ-ին

Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի անհատույց եղանակով կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցներ տրամադրել Հայաստանին:

Այս մասին դեկտեմբերի 7-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Երկկողմ ձևաչափում Ռուսաստանը կշարունակի անհատույց եղանակով մեր հայ բարեկամներին տրամադրել մոբիլ կենսաբանական լաբորատորիաներ, թեստավորման համակարգեր, ռեագենտներ, բժշկական տեխնիկա:

Երևանը համագործակցության հետաքրքրություն է ցուցաբերում կորոնավիրուսի ռուսական պատվաստանյութի օգտագործման հարցում»,- ասաց Լավրովը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ