![]()
Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն դեկտեմբերի 7-ին, ժամը 02:20-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Շիրվանզադեի փողոցի 4-րդ շարքում այրվում է տան տանիք: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հրդեհը մեկուսացրել են ժամը 02:58-ին, մարել՝ 03:44-ին:
Այրվել են մեկ հարկանի տան տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 80 քմ):
![]()