Դիլիջանի ոլորաններին մերկասառույց է, ինչի հետևանքով կան կուտակված մեքենաներ

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց, Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են։

Վարդենյաց լեռնանցքում (կցորդիչով ավտոմեքենաների համար դժվարանցանելի է) և Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի և Շիրակի մարզի Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Արագածոտնի մարզի Արագածի և Աշտարակի տարածաշրջաններում, Լոռու մարզի Տաշիրի տարածաշրջանում, Տավուշի մարզի Դիլիջան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն։

Դիլիջանի ոլորաններին մերկասառույց է, ինչի հետևանքով կան կուտակված մեքենաներ (մոտ 10 բեռնատար)․ «Ծովագյուղի ՃՇՇ» ՍՊԸ-ի կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ