Բժիշկը նշել է ծերացմանը նպաստող մթերքները

&Բժիշկ և հեռուստահաղորդավար Ալեքսանդր Մյասնիկովը անվանել է այն մթերքները, որոնք արագացնում են ծերացման գործընթացը։ Ցուցակում ներառված են շաքարի, աղի և «սխալ ճարպերի» ավելցուկ ունեցող սնունդ: Կիրակի՝ դեկտեմբերի 6-ին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»:

Որպես օրինակ, Մյասնիկովը բերել է մարինացված ծովատառեխը. դրա մի կտորը կարող է պարունակել նատրիումի օրական չափաբաժինը: Նաև ծերացումը արագացնող մթերքների շարքում բժիշկը անվանել է չափազանց շատ տապակած միսը և երշիկեղենը: Դեռ 2015-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) բոլոր տեսակի նրբերշիկները, երշիկները և բեկոնը ճանաչել է որպես քաղցկեղածին:

Մյասնիկովը նշել է նաև, որ չափից շատ ուտելը և ավելորդ կալորիաները արագացնում են ծերացման գործընթացը: Միևնույն ժամանակ, երբեմն «անառողջ» սնունդը թույլատրելի է, բայց սննդակարգը հիմնականում պետք է բաղկացած լինի բանջարեղենից, մրգերից, խաշած մսից, ձկնամթերքից և կաթնամթերքից:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ