![]()
Լրագրող Թաթուլ Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Ուրեմն, Արմնյուզի տերերից Սամվել Ֆարմանյանը, ով եղել է երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը, և Կարեն Բեքարյանը՝ երկուսն էլ ՀՀԿ-ից, ժամանակին գումարներ են ստացել ԲՀՀ-Հայաստան կամ Սորոսի հիմննադրամից: Ավելին, պարոն Ֆարմանյանը երեք տարի աշխատել է այդ հիմնադրամում:
Հիմա նրանց հեռուստաալիքով ինչ-որ բան են նկարել (անկեղծորեն՝ չեմ դիտել) և իրենց կարծիքով՝ հարվածում են նրանց, ովքեր գումար են ստացել ԲՀՀ-Հայաստանից, այդ թվում՝ ինձ:
Անցնող 6 տարիներին ԱՆԻ կենտրոնը իր գործունեության համար գումար է ստացել մոտ 100 անհատից և կազմակերպությունից և այդ մասին պատշաճ գրված է ԱՆԻ կենտրոնի կայքի ԲԱՐԵԿԱՄՆԵՐ բաժնում՝ http://www.aniarc.am/
Այս պահին ԲՀՀ-Հայաստան հիմնադրամից ԱՆԻ կենտրոնը իրականացնում է Խորհրդային Հայաստանը 1920-1937 թթ ծրագիրը, որով ներկայացնում ենք մեր պատմության այդ ժամանակաշրջանը:
Ցավալի է, որ սև-սպիտակ քննադատող պարոն Ֆարմանյանը և Բեքարյանը իրենք են քարոզում սև-սպիտակ
Շատ ցավալի է, բայց սա բարոյական խնդիր է: Անհատի բարոյականության խնդիր:
![]()