![]()
Արցախյան վերջին պատերազմի հետևանքով Վանաձորում ապաստանած 55-ամյա Հայկազն ու Ռուզանը սիրահարվել են և այսօր ընտանիք կազմել: Լուսանկարներն ու տեսանյութը տեղադրել է կացարանի տնօրեն Լիլիա Աբրահամյանը։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ռուզանի հանդեպ Հայկազի ուշադրությունը չի վրիպել կացարանում և ոչ մեկի աչքից:
Տնօրեն Լիլիա Աբրահամյանը, նկատելով նրա՝ երիտասարդին վայել սիրահարվածությունը, զրուցել է նախ Հայկազի, այնուհետև արդեն՝ Ռուզանի հետ: Հարսնացուի համաձայնությունը ստանալուց հետո որոշվել է հարսանիքի օրը։
Լուսանկարներն ու տեսանյութը` դիտեք ստորև:
![]()
![]()
![]()