300 հազար դրամ միանվագ աջակցություն Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայքների քաղաքացիներին․ՀՀ կառավարություն

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում հաշվառված բոլոր քաղաքացիները միանվագ 300 հազար դրամ աջակցություն կստանան. փոխհատուցում տրվում է ընտանիքի յուրաքանչյուր անդամին։

Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի այստեղ՝  https://bit.ly/39GJ1hM

Արցախում հաշվառված քաղաքացիներին աջակցության միջոցառում

(ՀՀ կառավարության 21.11.2020թ. N 1820-Լ և 27.11.2020թ. N 1891-Լ որոշումներ)

1. Միջոցառման նպատակը Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տեղահանված Արցախի քաղաքացիներին սոցիալական աջակցության տրամադրումն է:

2. Միջոցառմամբ սահմանված սոցիալական աջակցությունը տրամադրվում է տեղահանված և փաստացի Հայաստանի Հանրապետությունում կամ Արցախում գտնվող Արցախի այն քաղաքացիներին, որոնք ունեն ստորև կցված ցանկուն ներառված Արցախի համայնքի հաշվառում և մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը առնվազն վերջին 3 ամիսը փաստացի բնակվել են այնտեղ:

Ց Ա Ն Կ

ԱՐՑԱԽԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ

Քաշաթաղի շրջան

1.Կովսական19.Իշխանաձոր37.Մուշ
2.Միջնավան20.Լեռնահովիտ38.Նորաշենիկ
3.Որոտան21.Ծաղկաբերդ39.Շալուա
4.Ալաշկերտ22.Ծիծեռնավանք40.Սարատակ
5.Աղաձոր23.Ծոբաձոր41.Սոնասար
6.Աղանուս24.Կերեն42.Ներքին Սուս
7.Աղավնատուն25.Կումայրի43.Վակունիս
8Այգեհովիտ26.Հակ44.Վաղազին
9.Այգեկ27.Հակարի45.Վան
10.Արախիշ28.Հայկազյան46.Վարդաբաց
11.Արծվաշեն29.Հոչանց47.Վուրգավան
12.Արտաշավի30.Ձորափ48.Տիգրանավան
13.Գանձա31.Ղազարապատ49.Ուռեկան
14.Գետամեջ32.Մամարք50.Փակահան
15.Գետափ33.Մարտունաշեն51.Քաշունիք
16.Գողթանիկ34.Միրիկ52.Քարեգահ
17.Դրախտաձոր35.Մշենի
18.Երիցվանք36.Մոշաթաղ

Մարտակերտի շրջան

1.Նոր Սեյսուլան4.Նոր Կարմիրավան7.Թալիշ
2.Հովտաշեն5.Նոր Այգեստան8.Մատաղիս
3.Նոր Հայկաջուր6.Նոր Մարաղա

Շահումյանի շրջան

1.Քարվաճառ7.Զուար12.Հավսաթաղ
2.Ակնաբերդ8.Նոր Էրքեջ13.Նոր Մանաշիդ
3.Նոր Բրաջուր9.Խարխափուտ14.Չարեքտար
4.Նոր Գետաշեն10.Ծար15.Նոր Վերինշեն
5.Դադիվանք11.Նոր Կարաչինար16.Քնարավան
6.Եղեգնուտ

Հադրութի շրջան

1.Հադրութ11.Թաղոտ21.Նորաշեն
2.Ազոխ12.Խանձաձոր22.Պլեթանց
3.Ակնաղբյուր13.Ծակուռի23.Ջրակուս
4.Այգեստան14.Ծամձոր24.Վարդաշատ
5.Առաջամուղ15.Կարմրակուճ25.Տող
6.Առաքել16.Հակակու26.Տումի
7.Արևշատ17.Հարթաշեն27.Ուխտաձոր
8.Բանաձոր18.Մարիամաձոր28.Քյուրաթաղ
9.Դրախտիկ19.Մեծ Թաղեր29.Մեխակավան
10.Թաղասեռ20.Մոխրենես

Ասկերանի շրջան

1.Ավետարանոց4.Մադաթաշեն7.Ուղտասար
2.Ակնաղբյուր5.Սղնախ8.Արմենակավան
3.Ջրաղացներ6.Մոշխմհատ

Շուշիի շրջան                         Մարտունու շրջան

1.Շուշի քաղաք1.Ջիվանի4.Սարգսաշեն
2.Քարին տակ2.Շեխեր5.Թաղավարդ
3.Ջրաղացներ3.Զարդանաշեն6.Վազգենաշեն

3. Սոցիալական աջակցությունը տրամադրվում է միանվագ դրամական օգնության ձևով՝ յուրաքանչյուր շահառուի համար 300 000 դրամ։ Ընդ որում, միջոցառման շահառու հանդիսացող անչափահաս երեխաներին միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է ծնողին, եթե երեխայի ծնողը հանդիսանում է ծրագրի շահառու:

4. Միանվագ դրամական օգնությունը տրամադրում (նշանակում և վճարում) է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայությունը (այսուհետ՝ Ծառայություն), էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումի հիման վրա։

5. Դիմումը ներկայացնելու համար անձը օոliոe.ssa.am կայքէջից մուտք է գործում համապատասխան ծրագրային միջավայր և Ծառայություն է ներկայացնում.

1) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն չափահաս է, ապա շահառուի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը,

2) եթե դիմումը ներկայացնելու պահին շահառուն անչափահաս է, ապա ծնողի անունը, ազգանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան ու համարը, երեխայի ծննդյան վկայականի էլեկտրոնային լուսապատճենը,

3) շահառուի, իսկ այն դեպքում, երբ դիմումը ներկայացնող շահառուն անչափահաս է՝ ծնողի հետադարձ կապի էլեկտրոնային փոստի հասցեն և բջջային հեռախոսահամարը։

6. Սույն միջոցառումից օգտվելու համար դիմումը պետք է ներկայացվի մինչև 2020 թվականի դեկտեմբերի 20-ը:

7. Միանվագ դրամական օգնությունը տրամադրվում է կանխիկ եղանակով՝ Հայփոստի կամ Արցախփոստի միջոցով:

8. Դիմումը բավարարելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ:

9. Վճարման ցուցակը Հայփոստին փոխանցելու օրվան հաջորդող օրը Ծառայությունն այդ մասին հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին էլեկտրոնային հաղորդագրություն ուղարկելու միջոցով տեղեկացնում է շահառուներին։

10. Աջակցության գումարը չի կարող արգելադրվել (դրվել արգելանքի տակ), բռնագանձվել կամ հաշվանցվել հաճախորդի պարտավորությունների դիմաց և ենթակա չէ ժառանգման:

11. Եթե դիմումով ներկայացված տվյալների հիման վրա դիմումը մերժվել է և շահառուն համաձայն չէ մերժման հիմքերի հետ, ապա շահառուն մինչև 2020 թվականի դեկտեմբերի 25-ը ներկայացնում է գրավոր դիմում (այդ թվում՝ առանց էլեկտրոնային թվային ստորագրության, e-request.am կայքէջի միջոցով ներկայացված)՝ կցելով մերժման հիմքերին վերաբերող փաստաթղթերի լուսապատճենները: Այս դեպքում դիմումը քննարկվում է՝ հաշվի առնելով լրացուցիչ ներկայացված փաստաթղթերի լուսապատճենները, իսկ դիմումը հաստատվելու՝ շահառուին միանվագ դրամական օգնություն նշանակելու դեպքում շահառուի տվյալները ներառվում են վճարման ցուցակ։

12. Նշանակված միանվագ դրամական օգնությունը վճարվում է շահառուին (անչափահաս շահառուի դեպքում՝ շահառու ծնողին) կամ նրա տված՝ նոտարական կարգով վավերացված լիազորագիրը ներկայացրած անձին, անձը հաստատող փաստաթղթի հիման վրա։

13. Նշանակված և շահառուի (անչափահաս շահառուի դեպքում՝ ծնողի, ում տվյալները ներառվել են վճարման ցուցակ) մահվան պատճառով մինչև 2021 թվականի մարտի 1-ը չվճարված միանվագ դրամական օգնության գումարը վճարվում է շահառուի ամուսնուն կամ 14 տարին լրացած երեխային կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, իսկ անչափահաս շահառուի ծնողի մահվան դեպքում՝ շահառուի մյուս ծնողին կամ 14 տարին լրացած քրոջը կամ 14 տարին լրացած եղբորը կամ Արցախի Հանրապետությունում շահառուի հետ նույն բնակության վայրի հասցեով բնակվող ընտանիքի այլ անդամին, եթե դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը (շահառուի մահվան վկայական, դիմողի անձը հաստատող փաստաթուղթ, ազգակցական կապը հաստատող փաստաթուղթը և այլն) ծառայություն է ներկայացվում՝

1) մինչև 2021 թվականի մարտի 1-ը՝ ծառայության կողմից տրված և Հայփոստ ներկայացրած տեղեկանքի հիման վրա.

2) 2021 թվականի մարտի 1-ին և դրանից հետո՝ մինչև 2021 թվականի մայիսի 1-ը ընկած ժամանակահատվածում՝ դրամական օգնություն նշանակելու համար սահմանված ընդհանուր կարգով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ