ՌԴ ՊՆ-ից տեղեկացրել են Արցախում թեժ գծի աշխատանքների մասին

Ստեփանակերտի խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի թեժ գծին մեկ շաբաթվա ընթացքում ստացվել է անհայտ կորած հայ զինծառայողների վերաբերյալ ավելի քան 210 զանգ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Թեժ գծի աշխատանքների ընթացքում նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 4-ը անհայտ կորած հայ զինծառայողների մասին 214 զանգ է ստացվել»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մասնագետները ստուգել, ​​մշակել և խաղաղապահ գործունեության կառավարման կենտրոնի որոնողական խմբերին են փոխանցել 186 զինծառայողի մասին տվյալներ: Բացի դրանից՝ հեռախոսով հոգեբանական օգնություն է ցուցաբերվել 45 քաղաքացու:

Այսօրվա դրությամբ ավելի քան 1900 քաղաքացի է դիմել անհայտ կորած հարազատների որոնման, գույքի վերադարձման և այլ հարցերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ