![]()
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Երևանի Ազատության հրապարակում կայացավ «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: Շարժումը նախաձեռնել էին խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:
Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:
Տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ մեզ հաջողվել է որսալ ընդդիմության առաջնորդների ոչ ստանդարտ լուսանկարը, որտեղ մեկը փայլում է իր բարեմասնություններով, իսկ մյուսը՝ կարծես նախանձից դժգոհ դեմք է ընդունել։
![]()
![]()