Օգտատերերը հրապարակել են Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի կադրեր

Թուրքիայի բնակիչները համացանցում սկսել են կիսվել տեսագրություններով, որտեղ երևում է երկրաշարժի պահը։

Կադրերում երևում է, թե ինչպես են մարդկանց տներում ջահերը և պահարանները շարժվում։Հիշեցնենք, որ 6,1 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել Թուրքիայի ափերի մոտ ՝ Միջերկրական ծովում։ Ստորգետնյա ցնցումները զգացվել են նաև Անթալիայի նահանգում։ Միջադեպի հետևանքով տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան:

Ավելի վաղ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արևմուտքում 6,6 մագնիտուդով երկրաշարժ էր տեղի ունեցել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ