Արտակարգ պատահար. Երևանում թալանել են Varks.am-ը

shamshyan.com-ը գրում է, որ այսօր՝ հունվարի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում անձը ներս է մտել Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս 12 հասցեում գործող Varks.am կազմակերպության գրասենյակ և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար։ Հանցագործը եղել է գլխարկով և երեսը բժշկական դիմակով փակած։

Հանցագործությունը տեսաձայնագրվել է, և Արաբկիրի ոստիկաններն արդեն մոտավոր ունեն կասկածյալի տվյալները։

Varks.am-ից հանցագործը հափշտակել է 1 մլն դրամ։

Այս պահին տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետի տեղակալ Ներսիկ Մխիթարյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապարտաստվում։

Ժամանել են նաև Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ովքեր այս պահին ներսում կատարում են աշխատանքներ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ