Դատապարտելի է այսօրվա երթը դեպի կառավարական ամառանոցներ առաջնորդելը

ԱԼԳ քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի համակարգող, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ նախագահ Լուսինե Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Դատապարտելի է այսօրվա երթը դեպի կառավարական ամառանոցներ առաջնորդելը: Դա անձնական և ընտանեկան կյանքի իրավունքի նկատմամբ ոտնձգություն է:

Երբևէ նախկինում ընդդիմության որևէ առաջնորդ իրեն թույլ չի տվել մարդկանց բազմությունն առաջնորդել իշխանության որևէ ներկայացուցչի տան դիմաց:

Սերժ Սարգսյանի նկատմամբ հայտնի վերաբերմունքի պարագայում անգամ երբևէ 2018թ. հեղափոխության ընթացքում որևէ մեկի մտքով չի անցել մարդկանց բազմությանն առաջնորդել դեպի կառավարական ամառանոցներ և ահաբեկել նրա կամ որևէ այլ պետական պաշտոնյայի ընտանիքի անդամներին:

Սա հատկապես դատապարտելի է այն տեղեկությունների համատեքստում, որ այս երթի կազմակերպիչներից շատերի համակիրներն էին նոյեմբերի 9-ի լույս 10-ի ջարդարարության իրականացնողները»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ