![]()
Վազգեն Մանուկյանը ժողովրդի մի մասին անասուն է անվանում հայտնի տեսանյութում, որը արագ տարածում գտավ համացանցում։
Ավելի վաղ հայտնել էինք , որ ընդդիմադիր 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց, որ 30 տարի անց նույն հրապարակում մարդիկ են հավաքվել և կրկին՝ Արցախի խնդրով, բայց վիրավորված արժանապատվությամբ ու տարածքային կորուստներով:
«Վտանգված է հիմա Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը: Սա է վիճակը: Հարմարվե՞նք այս վիճակին: Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են: Եվ այդ խնդիրները պետք է լուծվեն:
Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ձևավորվելու է ժամանակավոր կառավարություն:
![]()