![]()
Ընդդիմադիր 16 ուժերի վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ նշեց, որ 30 տարի անց նույն հրապարակում մարդիկ են հավաքվել և կրկին՝ Արցախի խնդրով, բայց վիրավորված արժանապատվությամբ ու տարածքային կորուստներով:
«Վտանգված է հիմա Հայաստանը, նույնիսկ Հայաստանի գոյությունն է հիմա վտանգի առջև, երբ ադրբեջանցիներն են որոշում Հայաստանի սահմանը: Սա է վիճակը: Հարմարվե՞նք այս վիճակին: Այն խնդիրները, որ դրված էին 1988-ին, նորից դրված են: Եվ այդ խնդիրները պետք է լուծվեն:
Մենք կարող էինք կանխել պատերազմը, մենք կարող էինք հաղթել պատերազմի ժամանակ, կարող էինք շուտ վերջացնել՝ փոքր կորուստներով: Այդ ամենը չեղավ»,- ասաց Մանուկյանը:
Նրա խոսքով՝ ձևավորվելու է ժամանակակից կառավարություն:
«Առաջինը՝ այն համաձայնագիրը, որը ձևավորված է որպես հայտարարություն, մենք երբեք չենք հաշտվի այդ փաստաթղթի հետ, բայց այդ փաստաթուղթը դե ֆակտո աշխատում է, և մենք չենք կարող հրաժարվել դրանից: Մեզ պետք է նորից վերականգնել մեր բանակը, մարտունակությունը, անվտանգության հարցի մեջ մտնում են մեր հատուկ հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- նշեց Մանուկյանը:
![]()