Դսեղ գյուղում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել

Դեկտեմբերի 4-ին, ժամը 16.35-ին սահմաններում, Լոռու մարզի Դսեղ գյուղում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 43-ամյա Անահիտ Թումանյանին , որը տեղում մահացել է:Այս մասին հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վրաերթ կատարած վարորդի ինքնությունը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ:

Կատարվում է քննություն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ