Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը

Երևանի Ազատության հրապարակում մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժում» նախաձեռնության հանրահավաքը: Շարժումը նախաձեռնել են խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր կուսակցությունները, որոնք պահանջում են ՀՀ վարչապետի հրաժարականը:

Հանրահավաքի ընթացքում նախատեսվում է, որ նախաձեռնության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ներկայացնելու է ստեղծված իրավիճակում իր կողմից ձեռնարկվելիք քայլերի հաջորդականությունը:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցություններից բաղկացած «Հայրենիքի փրկության խորհուրդ»-ը վարչապետի միասնական թեկնածու է առաջադրել ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանին: Վազգեն Մանուկյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ վարչապետի, Պաշտպանության նախարարի և Հանրային խորհրդի նախագահի պաշտոնները:

Խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր 16 կուսակցություններ նոյեմբերի 11-ից տարբեր ակցիաներ են իրականացնում` պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ