Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թելման Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է աշխատանքից ազատման մասին։
«Հարգելի՛ աջափնյակցիներ, ընկերներ , գործընկերներ և թիմակիցներ,

Աշխատանքից ազատման դիմում եմ ներկայացրել և խնդրել եմ քաղաքապետ Մարությանին, որ չմերժի:

Այս պահին նպատակահարմար եմ գտել անցնել բիզնես գործունեության, քանի որ ունեմ բավականին փորձ և կապեր այդ ոլորտում և այս պահին կարևորում եմ մեր երկրում բիզնեսի զարգացումը․․․»,-գրել է նա։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ