![]()
Օրենքով գող, ԽՍՀՄ-ի քրեական հանցավոր միջավայրի առաջնորդ։ Խորհրդային հանցավոր աշխարհի առաջին ամենալեգենդար, ամենահայտնի և ամենաիմաստուն՝ «կնքահայրը»։ ԽՍՀՄ-ի և հետխորհրդային պետությունների հանցավոր աշխարհի ամենահզոր դեմքը։ Նա ուներ միջազգային մեծ հեղինակություն։
Ուղղիչ աշխատանքային գաղութներում Սվո Ռաֆը միշտ խախտել է ռեժիմը, հրաժարվել աշխատանքից, հարձակում է գործել պաշտոնական անձանց վրա, ինչպես նաև անհաջող փորձել արել կալանավայրից փախչելու: Նրա հետ հատկապես չեն սիրել գործ ունենալ քննիչները:
Սվո Ռաֆն իր ամբողջ կյանքի ընթացքում երբեք ցուցմունք չի գրել, չի ստորագրել ոչ մի արձանագրություն, այսինքն՝ պահպանել է իրական «օրենքով գողի» վարվելաձևը: Նրա կամային հատկանիշներն էր հենց գլխավոր մեխը, որ դեռևս անչափահաս տարիքում արժանացավ «օրենքով գողի» տիտղոսին:
![]()
Սվո Ռաֆը չէր ծխում, չէր խմում, չէր հայհոյում, թմրանյութեր չէր օգտագործում: Եվ նույնիսկ շատ հաճախ կրկնում էր, որ ով «սրսկվում է», ուրեմն՝ «գող» չէ, քանի որ նույնիսկ հավատարիմ ընկերը դեղի ազդեցության կամ դրա բացակայության դեպքում կարող էր հեշտությամբ մատնել: Այդպես եղավ նաև իր դեպքում:
![]()