Հրապարակվել է Եգիպտոսում զբոսաշրջիկի վրա շնաձկան հարձակման տեսանյութը

Եգիպտական Մարսա էլ Ալամ քաղաքում երկարաթև շնաձուկը հարձակվել է գերմանացի ջրասուզակի վրա։ Տեղի ունեցածի տեսանյութը հրապարակել է BILD պարբերականը։

Շնաձկան հարձակումը տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին։ Հաղորդվում է, որ շնաձուկը հարձակվել է դայվինգով զբաղվող գերմանացի 42-ամյա կնոջ վրա։

Հրահանգիչը և մյուս ջրասուզակները տուժածին ափ են դուրս բերել և տեղափոխել հիվանդանոց: Շնաձուկը կծել է կնոջ ձախ ուսը։ Հիվանդի վիճակը կայուն է։

Տեղական իշխանությունները ժամանակավորապես արգելել են դայվինգով զբաղվել Մարսա էլ Ալամ քաղաքի ափամերձ ջրերում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ