![]()
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմում զոհված հերոսների հիշատակին:Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:
«Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Եռաբլուր պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել հայրենիքի պաշտպանության համար նահատակված հերոսների հիշատակին»,- ասված է գրառման մեջ:
Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը մինչ այժմ հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված 1746 զինծառայողի անուն:
![]()
![]()
![]()