![]()
Երեւանի տարբեր փողոցներում այսօր վարչապետի հրաժարականի պահանջով բողոքի ակցիաներ են տեղի ունենում։ Ակցիայի մասնակիցը հայտարարեց, որ ժամը 6-ից փակվել են մի շարք փողոցներ։
Ցուցարարները Մաշտոցի պողոտան փակել են կաղամբով եւ դդումով բեռնված սայլերով։
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության ներկայացուցիչը լրագրողներին հայտնեց, որ ապակենտրոն սկզբունքով այսօր փակել են Մաշտոցի պողոտան։ Ասաց, որ փողոցներ փակելով հասել են Տիգրան Մեծ պողոտա։
«Ակցիայի մի քանի տասնյակ մասնակիցներ բերման են ենթարկվել ոստիկանական տարբեր բաժանմունքներ»,- ընդգծեց նա։
Այսօրվա ակցիան դադարեցվեց։
![]()