«Մոսկվան ԵԱՀԿ-ից ավելի մեծ աջակցություն է ակնկալում ղարաբաղյան հարցի կարգավորման գործում». Լավրով

Մոսկվան ԵԱՀԿ երկրներից ավելի մեծ աջակցություն է ակնկալում Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, հայտարարել Է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդում:

Նրա խոսքով՝ հակամարտությունների կարգավորման գործում կազմակերպության ներուժը շարունակում է պահանջված լինել։

«ԵԱՀԿ տարածքում ճգնաժամային իրավիճակների կարգավորման շուրջ ձեռք բերված պայմանավորվածությունները պետք է ավելի շատ աջակցություն ստանան մասնակից պետությունների կողմից, ինչը կնպաստի դրանց իրականացմանը։ Ակնկալում ենք դա Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման հարցում, որին կշարունակենք ամեն կերպ աջակցել։ Բարձր ենք գնահատում ԵԱՀԿ Մինսկի խմբի 3 համանախագահների միջև համագործակցությունը»,- ասել է Լավրովը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ