Արտակարգ դեպք Երևանում․ Հալաբյան փողոցի շենքերից մեկի շքամուտքում հայտնաբերվել է տղամարդու կախված դի

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ մի քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։20-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության և Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Հալաբյան 51 շենքի մուտքերից մեկի աստիճանավանդակից տղամարդու դի կա կախված։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկ։

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր արձանագրել են քաղաքացու մահը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը, ով ըստ նախնական տեղեկությունների՝ կլինի 50-55 տարեկան։ Փաստի առթիվ Մաշտոցի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ