![]()
Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է Լեռնային Ղարաբաղի պատերազմում 2․783 զոհվածի մասին, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ներկայում աշխատանքներ են տարվում՝ 103 զինծառայողի ինքնությունը պարզելու համար։
Ավելի քան 100 զինծառայող անհետ կորած է համարվում, 1․245 զինծառայող էլ բուժում է ստանում բժշկական հաստատություններում։
Նշենք, որ մինչ այս ադրբեջանական կողմն իր կորուստների վերաբերյալ պաշտոնական որևէ տվյալ չէր հաղորդել։Էմմա Չոբանյան
![]()