Ֆրանսիայում հայ ցուցարարների վրա հարձակված 2 թուրքի դեմ քրգործ է հարուցվել

Ֆրանսիայի Վիեն քաղաքի դատախազությունը հայերի վրա հարձակված երկու թուրքի նկատմամբ մեղադրանք է առաջադրել, հայտնում է Ermenihaber-ը։

Նշենք, որ ավելի վաղ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել էր 45 և 21 տարեկան թուրքերի՝ Արդեշի շրջանից։ Վերջիններս հայր և որդի են։ Դատարանը նրանց ազատ է արձակել գրավի դիմաց՝ պայմանով, որ չեն լքի Ֆրանսիայի տարածքը։

Դատախազության կողմից ներկայացված մեղադրական եզրակացության մեջ նշվում է, որ 45-ամյա տղամարդը վնաս է հասցրել 2, իսկ 21-ամյա երիտասարդը՝ 3 հայ ցուցարարի։

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Արցախի և Հայաստանի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիան դատապարտելու համար ֆրանսահայերը ի նշան բողոքի փակել էին ֆրանսիական A7 ավտոմայրուղին։ Թուրքերից մեկը մուրճով հարվածել էր մեր հայրենակիցներից մեկի գլխին, վերջինս ծանր վիրավորում էր ստացել։ 21 ամյա սադրիչը երեք խաղաղ ցուցարարի մուրճով հարվածողներից է։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ