Վահան Հունանյանն ազատվել է Տիգրան Ավինյանի խոսնակի պաշտոնից և նշանակվել խորհրդական

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել այլ պաշտոնում։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 14-րդ մասով՝

Վահան Հունանյանին ազատել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղարի պաշտոնից»,-ասված է որոշման տեքստում։

Մեկ այլ որոշմամբ՝ Վահան Հունանյանը նշանակվել է Տիգրան Ավինյանի խորհրդական։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ