ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ Վահրամ Դումանյանի պարզաբանումը

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից պարզաբանում է տարածել, որում ասվում է․

«Վերջին օրերին ԶԼՄ-ներում շրջանառվում են տեղեկություններ, թե իբր ԿԳՄՍ նորանշանակ նախարար, իսկ նոյեմբերի 20-ին դեռևս ԵՊՀ Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դեկան Վահրամ Դումանյանը հեղինակել է ՀՀ վարչապետի և ՀՀ կառավարության հրաժարականի պահանջի վերաբերյալ փաստաթուղթ /https://news.am/arm/news/616246.html/:

Անընդունելի համարելով իրականության խեղաթյուրման նմանօրինակ դրսևորումները՝ տեղեկացնում եմ.

Վ. Դումանյանը հրաժարվել է մասնակցել ԵՊՀ գիտխորհրդի կողմից հրապարակված հայտարարության տեքստը պատրաստելու համար նոյեմբերի 19-ին ձևավորված աշխատանքային խմբի անդամությունից և որևէ առնչություն չի ունեցել ներկայացված տեքստի կազմման գործընթացին:

Աշխատանքային խմբի ներկայացրած տեքստը շատ կարճ ժամանակահատվածում խմբագրվել է Վ. Դումանյանի կողմից, քանի որ չէր արտահայտում այն շեշտադրումները, որոնք ԳԽ-ի նախորդ օրվա որոշմամբ պետք է ներառվեին հայտարարության մեջ:

Վ. Դումանյանի խմբագրած տեքստում որևէ պահանջ չկա, միայն՝ կոչ և հորդոր:

Վ. Դումանյանի կողմից հայտարարության խմբագրված տարբերակը չի դրվել քվեարկության»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ