Աշխարհում առաջին անգամ Սինգապուրում թույլատրել են արհեստական մսի վաճառքը

Սինգապուրում, աշխարհում առաջին անգամ, իշխանությունները թույլատրել են վաճառել լաբորատոր պայմաններում արտադրված թռչնամիս։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով երկրի Սննդամթերքի հարցերով գործակալությանը։

«Գնահատելով ստացված առաջարկն ու դրա անվտանգությունը, որոշում է ընդունվել թույլատրելու ամերիկյան Eat Just ընկերությանը Սինգապուրում վաճառել աճեցված թռչնամիս»,-նշված է հայտարարության մեջ։

Eat Just-ի ներկայացուցիչները վստահ են, որ նման միսը զգալի մաքուր է մանրէների պարունակության տեսանկյունից։ Բացի այդ, անցկացված հետազոտությունները ցույց են տվել սպիտակուցի, տարբեր ամինաթթուների, օգտակար ճարպերի և հանքանյութերի ավելի բարձր պարունակություն։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ