Քաշաթաղի շրջանն անցել է Ադրբեջանի զինված ԶՈՒ ստորաբաժանումների վերահսկողության տակ

Քաշաթաղի շրջանն այս գիշեր անցել է Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների վերահսկողության տակ՝ հայտնել է ռուսական «Զվեզդան»:

Համաձայն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:

Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների ստորագրած հայտարարության մեջ նշվում է նաև, որ Արցախի ու Հայաստանի միջև կապը կապահովվի Լաչինի միջանցքով՝ 5 կմ լայնությամբ ճանապարհով, որը վերահսկում են ռուս խաղաղապահները։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ