![]()
Երկուշաբթի` նոյեմբերի 30-ին, Հայաստանից Ստեփանակերտ է վերադարձել մոտ 850 փախստական, հայտնում է ՌԴ ՊՆ-ն ։
«Երևանից Ստեփանակերտ ավտոբուսներով այսօր 846 մարդ է տեղափոխվել։ Ավտոբուսների շարժումն իրականացվել է ռուսական խաղաղապահ զորախմբի և ռազմական ոստիկանության պարեկների ուղեկցությամբ», – ասված է հաղորդագրության մեջ:
Ընդհանուր առմամբ, Լեռնային Ղարաբաղ մշտական բնակության վայր է վերադարձել ավելի քան 26 հազար փախստական։
Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղվանից` դեկտեմբերի 1-ից, կվերսկսեն իրենց աշխատանքը:
Ցանկացողներն առանց նախապես գրանցվելու, անհրաժեշտ է նշված վայր ներկայանան առավոտյան 07։00-09:00-ն ընկած ժամանակաընթացքում:
![]()