![]()
Դավիթ Աթայանն իր ֆեյսբուքյյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Հետաքրքիր ա, որ պատերազմը հաղթեինք ուրախանալու էիք չէ՞, այսինքն տոնելու էիք, այսինքն ամեն մեկդ հաղթանակը վերագրելու էիք ձեզ, որպես ձեր սեփական հաղթանակ, ձեր երկրի, ձեր բանակի, հետո կռված տղաների /և զոհված/, հետո երկրի ղեկավարի հաղթանակ, գեներալիսիմուսների և այլն:
Բա հիմա որ պարտվել ենք, ինչի՞ եք սաղ բարդում մեկի գլխին:
Գիտե՛ք մի հոգեբանական բան կա, եթե ձեզ մեկը գովի, ասենք թէ լավ, դրական բաներ ասի, դուք չեք նեղվի, կընդունեք, այսինքն դրանով դուք կփորձեք լցնել ձեև դատարկ հատվածը, իսկ եթե այդ նույն մարդ ձեզ վատաբանի, վատ բաներ ասի, դուք կնեղվեք, այսինքն չեք ընդունի:
Մառազմը գիտե՞ք ինչումն ա, որ դա ասում ա նույն մարդը նույն ձեզ, ինչի՞ մեկի դեպքում ընդունում եք այդ մարդու ասածը, իսկ մյուս դեպքում՝ ոչ, ի՞նչն ա փոխվում, անձերը չեն փոխվում, ասելիքն ա փոխվում, իսկ ասելիքը ընդամենը չի լցնում ձեր դատարկությունը:
Իմ միտքը ուրիշ տեղ ա, այսինքն եթե ասողը նույն անձն ա, ուրեմն էն դրականը, որ ասվել ա, դուք դա միևնույն ա չեք ընդունել, դուք դրանով փորձել եք լցնել ձեր դատարկությունը, դա հենց էգոն ա:
Իմ միտքը էն ա, որ նույնիսկ ձեր ցանկությունը վերացնել այդ վատաբանող անձին, որևէ կապ չունի ձեր ներքին դատարկության լցնելու հետ, դա արդեն ատելությունն ա, այնքան հեշտ բան ա դա, դժվարը առավոտ 6-ին արթնանալն ա, ես համոզված եմ, որ Նիկոլից ավել բան պահանջողների 90%-ը սկի իրա մարմինը չի կարա վեր հանի անկողնուց առավոտ 4-ին /լավ եմ անում փոխում եմ ժամերը/:
Իմ միտքը էն էր, որ մենք այնքան մեծ կարծիքի ենք մեր մասին:
Այո Նիկոլը սխալներ ա արել շատ, թույլ ղեկավար ա, բայց էն ինչ կատարվում ա հիմա, դա մեր դարավոր դարկությունն ա, որ փորձում ենք լցնել…
Էսքան մի բան, այ հիմա կարաք մի ծանր բանով տաք իմ դատարկ գլխին՝ կարող ա սխալվում եմ:
Մոռացա ասեմ՝ մեզ ընդամենը կթվել ա պետք:
![]()