Ադրբեջանը օգնության է կանչել Թուրքիային՝ ԼՂՀ տարածքը ականազերծելու համար

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը հայտարարել է, որ թուրք զինվորականները կիրականացնեն Լեռնային Ղարաբաղի այն տարածքների ականազերծումը, որոնք անցել են Բաքվի վերահսկողության տակ։

Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Թուրքիայի զինված ուժերի մասնագետները ականներն ու ինքնաշեն պայթուցիկ սարքերը հեռացնելու գործում սկսել են օժանդակություն ցույց տալ ադրբեջանական բանակին»,- ասվել է հաղորդագրության մեջ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ