![]()
ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
ՀՀ հարգարժան քաղաքացիներ
Մեր երկրի դժբախտություններից մեկն էլ այն է, որ 30 տարվա ընթացքում մեր երկրում արդյունավետ տնտեսական քաղաքականություն չի իրականացվել և որպես պատճառ նշվել է մեր երկրի փոքր տարածքը և քիչ բնակչությունը:
Մինչդեռ, օրինակ՝ Սինգապուրը զբաղեցնում է ընդամենը 725 քառակուսի կմ տարածք և ունի 5միլիոնից քիչ ավելի բնակչություն, բայց մեկ շնչին բաժին է հասնում 103 հազար ԱՄՆ դոլար /3-րդ տեղն աշխարհում/, իսկ հայաստանցուն բաժին է հասնում 4254 ԱՄՆ դոլար, 25 անգամ քիչ՝ քան սինգապուրցուն:
Համեմատության համար ասեմ, որ Սինգապուրի տարածքը Արարատի մարզի տարածքից 3 անգամ փոքր է և չունի ոչ մի օգտակար հանածո:
Հետևաբար եթե մեր տնտեսական հզորությունը լիներ Սինգապուրի տնտեսության գոնե կեսի կեսը, ոչ մի երկիր չէր համարձակվի Հայաստանին թարս նայել, որովհետև կունենայինք դրան համարժեք ռազմական բյուջե և առնվազն տասնյակ հազարավոր անօդաչու թռչող սարքեր: Նշանակում է, որ 30 տարվա ընթացքում մենք չենք կարողացել արդյունավետ տնտեսական համակարգ ձևավորել:
Ահա թե որտեղ է թաղված շան գլուխը….Առողջ եղեք…Ամեն ինչի կարելի է հասնել աշխատանքով…
Հ.Գ. Հացը տուր հացթուխին, մի հատ էլ ավել տուր…..այսինքն՝ մասնագետներ ընդգրկեք կառավարությունում..
![]()