![]()
Դեռևս օրեր առաջ հայտնեցինք, որ «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը «դավաճան» գրությամբ նման կպչող պաստառներ է պատվիրել:
Հայտնել էինք, որ այս պաստառները Արթուր Վանեցյանը և իր կուսակից Արսեն Բաբայանը պատրաստվում են փակցնել փողոցների տարբեր մասերում: Ահա սա էլ, Վանեցյանի «հուժկու հակահարվածն է» իշխանությանը:
Այսօր արդեն համացանցում հայտնվել են լուսանկարներ, որտեղ Երևան քաղաքի տարբեր հատվածներում փակցված են իմքայլականների «դավաճան» գրությամբ նկարները։
Այս կերպ դեռևս գեներալի ուսադիր կրող Վանեցյանը փորձում է հասարակական կարծիք ձևավորել, ճնշում գործադրել ու հասնել կառավարության հրաժարականին։
Սակայն քաղաքագետների պնդմամբ վանեցյանական այս մունդռիկություններն անօգուտ են, քանզի հասարակությունը լավ է հասկանում, որ այս ամենի նպատակը վարչապետի աթոռին տիրանալն է։
![]()
![]()
![]()
![]()