Հանրային հեռուստաընկերությունում Արցախյան պատերազմին նվիրված թանգարան է բացվել

Հայկական հեռուստատեսության հիմնադրման օրն այս տարի Հանրայինում որպես տոն չի նշվել: Այսօր բացվել է Արցախյան պատերազմի փոքրիկ թանգարան, որտեղ ցուցադրված են պատերազմի թեժ կետերում կռված ու մասնագիտական պարտքը կատարած մեր գործընկերների նվիրումի վկայությունները:

Հանրային հեռուստաընկերության շուրջ 6 տասնյակ աշխատակից շնորհակալագրեր է ստացել: Նրանցից երկուսը, ցավոք, պատերազմական գործողությունների ժամանակ նահատակվել են:

Արտյոմ Քոլանջյանի ու Պողոս Հակոբյանի լուսանկարներն ու հերոսական պատմություններն այսօրվանից նոր հանգրվան են գտել Հեռուստատեսության փոքրիկ թանգարանային անկյունում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ