![]()
Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրաժարականի դիմում է գրել: Այս լուրը լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է մարզպետի օգնական Արմինե Ավագյանը։
Վերջինս տեղեկացրել է՝ Պողոսյանը հրաժարականի դիմումն այսօր է գրել, սակայն նախքան կառավարության համապատասխան որոշումը շարունակում է պաշտոնավարել:
Հավելենք, որ Հունան Պողոսյանը ծնվել է 1964 թվականի մայիսի 30-ին, Երևան քաղաքում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը` իրավաբանի որակավորմամբ:
1982-1984 — ծառայել է Խորհրդային բանակում:
1991-1993 — աշխատել է Շահումյանի ՆԳԲ-ում, որպես անչափահասների գործերով տեսչության տեսուչ, քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ավագ օպերլիազոր,
1993-1995 — Մաշտոցի ՆԳ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետ,
1995-1996 — Քրեական հետախուզության վարչությունում, որպես պետի տեղակալ,
1996-1999 — Քրեական հետախուզության վարչության պետ,
1999-1999 — Մաշտոցի ՆԳ բաժնի պետ,
1999-2000 — Կենտրոնական ՆԳ բաժնի պետ,
2000-2001 — Արաբկիրի ՆԳ բաժնի պետ,
2001-2004 — Երևան քաղաքի ՆԳ վարչությունում, որպես պետի օպերատիվ գծով տեղակալ,
2004-2008 — ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ,
2008-2010 — զբաղեցրել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետի պաշտոնը:
2010 թ. մարտի 27-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ[2]:
2018 թվականի մայիսի 11-ին հրաժարականի դիմում է ներկայացրել ՀՀ ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնից:
2018թ. հոկտեմբերի 16-ի ՀՀ կառավարության 1129-Ա որոշմամբ նշանակվել է ՀՀ Սյունիքի մարզպետ:
![]()