![]()
ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբը և Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում են, որ Երևանի «Կիլիկիա» ավտոկայանից դեպի Ստեփանակերտ անվճար ուղևորվող ավտոբուսները վաղը` նոյեմբերի 30-ին, եղանակային վատ պայմանների պատճառով չեն մեկնի:
Հետագա օրերի ուղերթների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ռուս խաղաղապահների աջակցությամբ մեկ օրում ավելի քան 2100 փախստական կարողացել է Հայաստանից վերադառնալ Լեռնային Ղարաբաղ:
Այս մասին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից՝ փոխանցում է ТАСС լրատվական գործակալությունը:
«Ռուսական խաղաղապահ ուժերի աջակցությամբ մեկ օրում Հայաստանի տարածքից 2115 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ:
Ընդհանուր առմամբ՝ 2020-ի նոյեմբերի 14-ից ի վեր իրենց մշտական բնակության վայր է վերադարձել 21083 փախստական»,- նշվում է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:
![]()