![]()
Զոհրապ Եգանյանն իր ֆեյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ ասվում է.
Ինձ համար հիմա ևս տհաճ է, երբ գնում են մարդկանց տան մոտ ու դավաճան կամ այլ խոսքեր բացականչում:
Բայց առաջին անգամ դա արվել է 2018թ.-ին ու անողները պատասխան չտվեցին, նույնիսկ տպավորություն կար, որ դրանք ուղղորդվում էին:
Հարցը հասել էր այնտեղ, որ իմ ընկերներից մեկին մեքենաս առաջարկեցի, որպեսզի ընտանիքի անդամներն ապահով տեղաշարժվեն: Պատկերացնում եք չէ՞ Հայաստանում հայի ընտանիքի վրա էին գնում:
Ընտանիքն անձեռնմխելի արժեք էր մինչև 2018թ.-ը, կարմիր գիծ էր, որը հատվեց, բայց այդ գիծը պետք է վերականգնվի:
![]()