Ապագան այն ուժինն է, որը կվերադարձնի Հայաստանի արժանապատվությունը

ան խնդիրները ենթադրում են այլ ինստիտուցիոնալ տիրույթ և այլ բովանդակություն՝ քաղաքական բովանդակության հստակեցում և դրա շրջանակում հանրության հետ երկխոսության կառուցում: Հանրությունը կողմնորոշվում է մատուցվելիք բովանդակությամբ:

Այսինքն՝ պետք է ի ցույց դրվի մոտ և հեռու ապագան, հասկանալի է՝ ոչ թե մակետով, այլ բովանդակային խոսակցությամբ, խնդիրների ձևակերպումով, հստակ նպատակային շարադրումով:

Այդ դեպքում լուծումները հանրության համար կդառնան հասկանալի, որից հետո կառաջանա արդեն դրանց շուրջ քննարկումների, տրամադրությունների ձևավորման գործընթացը: Վարչապետի հրաժարականի պահանջը հասկանալի է, տրամաբանական, օրինաչափ, սակայն Հայաստանի հանրությունն այս տարիներին շատ բան է տեսել, ու թեև այդ ամենը բոլորովին համեմատելի չէ ծանրագույն պարտության ու Արցախի զգալի մասի կորստի հետ, այդուհանդերձ, մարդիկ նաև սթափ ու սառն են գնահատում իրավիճակը: Նրանք չեն տեսնում, որ հնարավոր է տեսանելի ապագայում որևէ բան շրջել կամ բերել հետ: Ըստ այդմ, վարչապետի հրաժարականի պահանջը նրանց չի ասում ոչինչ, նրանք դա այլևս չեն համարում կարևոր, ու չեն էլ կարծում, թե դա կբարձրացնի խոցված արժանապատվությունը: Առավել ևս քաղաքական ուժերը, որոնք հավակնում են հանրությունից ստանալ որևէ աստիճանի կամ մասշտաբի մանդատ, պետք է իրավիճակը գնահատեն նույն այդ հանրությունից ավելի սառն ու պրագմատիկ:

Ըստ այդմ, եթե անգամ դրվում է արժանապատվության վերականգնման խնդիր, ապա պետք է ներկայացվի դրա լուծման թեկուզ ընդհանուր, ուրվագծային բովանդակությունը՝ արժեհամակարգային, գաղափարական հենքից մինչև առարկայական անելիքներ: Դրանով պետք է կատարվի աստիճանական անցում արդեն կոնկրետ հեռանկարների շուրջ երկխոսության, երբ ապագայի մասին կհնչի ոչ թե հավաստիացում, այլ կծավալվի խոսակցություն: Այն դեպքում, երբ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը ոչ թե ինչ-որ բանի վերջն է, այլ ռեգիոնալ նոր զարգացումների սկիզբ, որտեղ Հայաստանը, անգամ չնայած ծանր պարտությանը՝ այդուհանդերձ ունի նոր հնարավորություններ, բայց, իհարկե, նաև նոր մարտահրավերներ: Ապագան այն ուժինը կամ ուժերինն է, որոնք կսկսեն հանրության հետ այդ նոր հնարավորությունների օգտագործման և մարտահրավերների չեզոքացման բովանդակային խոսակցություն՝ տարածված կարծրատիպերից, միֆոլոգիաներից, կաղապարներից դուրս:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ