Գերմանիայում կարանտինի ընթացքում պանդաները «գրավել» են ռեստորանը

Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում մեկ ռեստորանատեր որոշում է կայացրել պանդեմիան վերածել «պանդամիայի»: Մինչ Գերմանիայում ռեստորանները փակ են մարդկանց համար, շուրջ 100 փափուկ հաճախորդներ ամբողջ օրն անցկացնում են այդ հաստատությունում:

Աթոռներին փռված պանդաները պատվիրում են իտալական խոհանոցի ուտեստներ, խմիչք, ինչ-որ բան քննարկում են բարում: Նրանց մեջ կան նույնիսկ տեղական «Այնթրախթ» ֆուտբոլային ակումբի երկրպագուներ, քանի որ նրանք նստած են ակումբի մարզաշապիկներով:

Ռեստորանի տերն ասել է, որ այսպես արտահայտել է իր լուռ բողոքը և իր դատարկ ռեստորանին մի քիչ կյանք ավելացնել: Ավելին, այս պահին յուրաքանչյուրը կարող է աջակցել հաստատությանը և 150 եվրոյով պանդա գնել: Պանդան համբերատար նստելու է սեղանի շուրջ մինչև լոքդքաունի ավարտը և տեղ է պահելու տիրոջ համար, երբ ռեստորանները վերաբացվեն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ