Հայաստանի մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Գեղարքունիքի մարզի Մարտունի և Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Վեդի և Արարատ քաղաքներում, Տավուշի մարզի Բերդ և Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում, Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ