ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում, որոշ ավտոճանապարհներ դժվարանցանելի են

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները դժվարանցանելի են։

Սիսիան-Գորիս ավտոճանապարհը դժվարանցանելի է։

Սյունիքի մարզում՝ բացառությամբ Մեղրի քաղաքի, Գեղարքունիքի մարզի Մարտունի, Գավառ քաղաքներում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում, Վայոց ձորի մարզում տեղում է ձյուն։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ