Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը

Սահմանադրական դատարանի նախկին անդամ Կիմ Բալայանը դադարեցրել է հացադուլը։

Նա հայտարարել է, որ դադարեցնում է հացադուլը` լսելով Կաթողիկոսի hայրապետական հորդորը, հարյուրավոր հայրենակիցների, հացադուլին մասնակից ընկերների տևական կոչերը, հասարակական, լրագրողական կազմակերպությունների, քաղաքական ուժերի ներկայացուցիչների, Ազգային Ժողովի ընդդիմադիր պատգամավորների, Հայաստանի իրավաբանական ընտանիքի բազում անդամների, Սահմանադրական դատարանի անդամ նախկին գործընկերների դիմումները, Արցախյան ազատամարտի ռազմաքաղաքական պայքարի բազում զինակիցների դիմումները, արդեն տևական ժամանակ իր բուժումն իրականացնող հեղինակավոր բժշկական կոնսիլիումի եզրակացությունը։

Հացադուլ հայտարարած մյուս քաղաքացիները  պատմեցին, որ պարոն Բալայանը, որը ռիսկային տարիքում է, սկսել է առողջության հետ խնդիրներ ունենալ, ինչն արձանագրել են շտապ օգնության բժիշկները:

Պարոն Բալայանին հացադուլը դադարեցնել ամեն օր հորդորում են նրան այցելող բազմաթիվ ընկերները, քաղաքացիները, սակայն նա համառում է:Այսօր հացադուլավորներին այցելեց նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը: Հոգեւորականը օրհնեց Կիմ Բալայանին եւ ինքն էլ հորդորեց դադարեցնել հացադուլը: Իսկ ինքը՝ Կ

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ