Բրիտանական կործանիչները Շոտլանդիայի մերձակայքում որսացել են ՌԴ ինքնաթիռները

Բրիտանական Typhoon կործանիչները որսացել են ռուսական Տու-142 հեռահար հականավային օդանավերը, գրում է «Ինտերֆաքսը» ՝ վկայակոչելով թագավորական ռազմաօդային ուժերի հրամանատարությանը:

Արագ արձագանքման ուժերի Typhoon կործանիչներն «ուղղված են եղել ռուսական ռազմական ինքնաթիռների «որսմանը», որոնք Հյուսիսային ծովի վրայով թռիչք էին իրականացնում Մեծ Բրիտանիայի մերձակայքում”, — ասված է հաղորդագրության մեջ:

«Այս սադրիչ գործունեությանը դիմակայելու և միջազգային օդային տարածքի այդ աշխույժ շրջանում ռուսական ռազմական ինքնաթիռների թռիչքների հետ կապված ռիսկերը նվազեցնելու համար Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի «Թայֆունները» ուշադիր հետևել են ռուսական ռազմական ինքնաթիռների գործողություններին», – նշվում է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները նույնպես օդ են բարձրացրել արագ արձագանքման ուժերի կործանիչները ՝ ռուսական ռազմական ինքնաթիռներին հետևելու գործում փոխգործակցության համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ