Հունաստանի ԱԳ նախարարը քննադատել է Գերմանիային Թուրքիային զենք մատակարարելու համար

Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեղադրել է Գերմանիային ԵՄ-ում առաջատարի դերի անհամապատասխանության մեջ` Թուրքիային զենքի մատակարարման էմբարգո սահմանելուց հրաժարվելու պատճառով, գրում է Politico թերթը:

Հունաստանն ավելի վաղ դիմել էր Եվրամիության երկրներին ՝ խնդրելով դադարեցնել ռազմական տեխնիկայի և զենքի արտահանումը Թուրքիա, քանի որ այն օգտագործվում է տարածաշրջանն ապակայունացնող գործողություններում:

«Ես իսկապես չեմ հասկանում, որ Գերմանիան չի ցանկանում օգտագործել իր տնտեսության հսկայական հզորությունը, որպեսզի ցույց տա երկրներին, որ նրանք պետք է պահպանեն միջազգային իրավունքը»,- ասել է Դենդիասը պարբերականին տված հարցազրույցում:

Նախարարը նաև նշել է, որ Գերմանիան պետք է գիտակցի «հարձակողական զենքի մատակարարումների խոր հակասությունը երկրին, որը սպառնում է Եվրամիության անդամ երկու երկրների խաղաղությանն ու կայունությանը»:

Դենդիասը նշել է, որ անհամբերությամբ է սպասում ԱՄՆ հաջորդ վարչակազմի հետ համագործակցությանը։ Նրա խոսքերով՝ և՛ ընտրված նախագահ Ջո Բայդենը, և՛ պետքարտուղարի պաշտոնի թեկնածու Թոնի Բլինկենը շատ լավ գիտեն տարածաշրջանը և թուրք-հունական խնդիրները:

«Ես կարծում եմ, որ տարածաշրջանը ԱՄՆ-ի ներկայության կարիք ունի, հատկապես նրանց ռազմական ներկայության, որպեսզի փոխհատուցի տարածաշրջանում եվրոպական ռազմական ներկայության բացակայությունը», – հայտարարել է նա:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ