Ռումբեր Մխիթարյանի ակումբի տարածքում

Հենրիխ Մխիթարյանի «Ռոման» քիչ առաջ հայտարարեց, որ այս շաբաթվա ընթացքում Իտալիայի զինովարականներն ակումբի մարզաբազայի տարածքից ռումբեր են հանել ու ոչնչացրել:

Այդ ռումբերը գտել են հողի տակից, որտեղ նրանք գտնվել են Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակներից:

Հայաստանի ազգային հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում ։
Նոյեմբերի 27-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային աղյուսակը։

ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի շրջանակներում Վրաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականների հանդեպ տարած հաղթանակներից հետո Հայաստանն առաջադիմել է ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում և այժմ զբաղեցնում է 99-րդ հորիզոնականը։

Այդ մասին հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
Բելգիան շարունակում է պահպանել առաջին հորիզոնականը։ Նրան հաջորդում են աշխարհի գործող չեմպիոն Ֆրանսիան, Բրազիլիան, Անգլիան և Պորտուգալիան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ