Ականի պայթյունից վիրավորված հայ փոխգնդապետին տեղափոխել են Ադրբեջան

Պաշտպանության բանակի փոխգնդապետը, որ Մատաղիսում իր զինվորների դիերն է դուրս բերել, ականի պայթյունից վիրավորում է ստացել և տեղափոխվել Ադրբեջան՝ բուժօգնություն ստանալու համար: Նրա կինը ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այլևս անկարող եմ լռել։

Մատաղիսում իր զինվորների դիերը դուրս բերելիս, ականի պայթյունից վիրավորում ստացած ՊԲ փոխգնդապետն իմ ամուսինն է, որին ադրբեջանցի զինծառայողն առաջին օգնություն է ցուցաբերել ու իր մեքենայով հասցրել մինչև մեր սահման։ Ադրբեջանցի գնդապետը տեղում զոհվել է, իսկ ամուսինս և երկու փրկարար՝ վիրավորվել են ։

Տեսնելով անօգնական սպային՝ թուրք զինծառայողներից մեկն առաջարկել է վիրավոր ռուս խաղաղապահի հետ մեկտեղ ամուսնուս էլ տանեն Նավթալան՝ ասելով, որ իր գլխով պատասխանատու է նրա անվտանգության համար… Համապատասխան մարմինները տեղում են եղել, ինչո՞ւ են անօգնական թողել նրան …

Մի՞թե այլևս անտիրության ենք մատնված…»:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ